Աշոտ Ղուլյանն աչքի է ընկել 1991 թվականին Բաքվից Քարվաճառ ուղարկվող ռազմական շարասյան ոչնչացման ժամանակ: Մասնակցել է Ասկերան, Հադրութ, Շահումյան, Խոջալու, Քարինտակ, Լաչին և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին: Հատկապես աչքի է ընկել 1992 թվականին Շուշիի ազատագրման ժամանակ: Նրա վաշտն առաջինն է մտել Շուշի: 11 անգամ վիրավորվել է, մարմնում ունեցել է մեկ տասնյակից ավելի բեկորներ․ այստեղից էլ առաջացել է նրա «Բեկոր» մականունը: 1992թ. օգոստոսի 24-ի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: