Armenpress.am-ը գրում է.

Ի հիշատակ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի` նրա արվեստի հարյուրավոր երկրպագուներ հոկտեմբերի 5-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակից մոմերով երթ իրականացրեցին դեպի «Ազնավուր» կենտրոն:

Երթին մասնակցեց դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը։ «Մեր սերունդը մեծացել է` Ազնավուրի երգերը վայելելով: Հիշում եմ, երբ փոքր էի, ռադիոյով լսեցի, որ Ազնավուրը տոնում է իր քառասունամյակը: Այդ ժամանակ մտածում էի, թե ինչպե՞ս է այդ տարիքի մարդն այդքան կենսախինդ ու ինչպե՞ս է այդքան լավ երգում»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց նա:

Դերասանուհին հավելեց, որ շատ կցանկանար` Ազնավուրն ապրեր հարյուր տարի և երգեր բեմում: «Այդ դեպքում Շառլը կլիներ մոլորակի միակ մարդը, ով հարյուր տարեկանում բեմում է: Նա մնաց 94-ամյա միակ մարդը, ով  մինչև վերջ երգեց և լքեց մեզ ոչ թե ծերությունից, այլ պարզապես հեռացավ: Հանճարը երբեք չի ծերանում: Հանճարը տարիք չունի. ուղղակի, ափսո՜ս»,- հուզված ասաց դերասանուհին:

Թատերագետ Արա Խզմալյանի խոսքով` աշխարհը լքեց մի մեծ բարոյական ուժ: «ՇառլԱզնավուրը հեղինակություն էր բոլոր առումներով` արվեստում, մարդկայինհարաբերություններում, քաղաքացիական կեցվածքով, արժանապատիվ կյանքով: Ամբողջկյանքում չվարկաբեկվեց, մնաց գագաթների վրա և տեսեք, թե ինչպես է ամբողջ միմոլորակ ճանապարհում ոչ թե մեծ հայ մարդուն, մեծ ֆրանսիացուն, ստեղծագործողին, այլուղղակի մոլորակի քաղաքացուն, հանճարեղ մարդուն»,- շեշտեց նա:

Խզմալյանի բնորոշմամբ՝ Ազնավուրի մեծությունն անձևակերպելի է: «Վաղուց եմ նրա երգերըլսում՝ նրա անձից հեռացած, որովհետև նա վաղուց բռնել է հավերժի ճանապարհը և, վստահեմ, հանճարեղ մարդու պոեզիան, երաժշտությունը դեռ շատ սերունդներ կլսեն: Տխուր եմ, բայց դա պայծառ տխրություն է. երանի այն մարդուն, ով կանցնի այսպիսի մեծճանապարհ»,-ընդգծեց Խզմալյանը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին94 տարեկանումՀոկտեմբերի 5-ին Փարիզում կայացել է նրա՝ ազգային հարգանքի տուրքի արարողությունը, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել