Լրագրողներին նախանձության ու երկրի պրոբլեմների մեջ մեղադրելը խասյաթ ա դառնում մեր պաշտոնյաների մոտ…
Հիմա էլ Լֆիկն ա բողոքել նախանձ լրագրողներից, ովքեր սուտ լուրեր են տարածում, քանի որ մեծն օրենսդիրը իրանց հետ ընկերություն չի անում…
Արդեն երկու օր է` համացանցը ողողված է տեղեկությամբ, թե Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մտադիր է ինտերնետային կայք բացել` իր մասին վատ բան գրողներին «տոպկելու համար»: Այս տեղեկությունը սպասվածից ավելի լուրջ հնչերանգներ ստացավ, ինչի առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է պատգամավորի հետ: Հարցին, թե այդ ինչ լրատվամիջոց է ուզում բացել, ինչ գաղափարներ պիտի քարոզի, Ա. Ալեքսանյանը պատասխանել է. «Որևէ մեկը լսե՞լ է, որ ես տենց բան եմ ասել: Սուտ բաներ են խոսում: Տենց բան չկա, քուր ջան: Բոլոր լրագրողներն էլ իմ ընկերներն ու հարազատներն են, ես խնդիր չունեմ ոչ մեկի հետ»: «Ժողովուրդ»-ի ճշգրտող հարցին, թե ինչու են հենց իր մասին լուրերը միշտ «սուտ» դուրս գալիս, պատգամավորը պատասխանել է. «Երևի նախանձում են, որ իրենց հետ ընկերություն չեմ անում»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Moderator70/posts/309402299192555
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել