Հայտնի դերասան Բեն Աֆլեքը ավարտում է ալկոհոլիզմից բուժման վերականգնողական կուրսը կլինիկայում և անցնում է ամբուլատոր բուժման։ Այս մասին հաղորդում է Daily News պարբերականը։

Դերասանի խոսքերով՝ կործանիչ սովորության դեմ պայքարը նրան այնքան էլ հեշտ չի տրվում, սակայն նա փորձում է հաղթահարել այն հանուն ընտանիքի։

«Գործընթացը մշտական և լիակատար նվիրում է պահանջում։ Ես պայքարում եմ ինձ և ընտանիքիս համար»,– ասել է Բեն Աֆլեքը։

Instagram-ում նա շնորհակալություն է հայտնել իր բոլոր երկրպագուներին աջակցության համար և հույս է հայտնել, որ ապագայում կկարողանա լավ օրինակ լինել ալկոհոլային կախվածություն ունեցող մյուս զոհերի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել