«Էժանագին կին» արտահայտությունն ինքնին բավականին կոպիտ է հնչում, սակայն, այնուամենայնիվ, նման կերպարներ, ցավոք, կան: 

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 7 նշան, որոնք բնորոշ են միայն էժանագին կանանց և աղջիկներին:

1. Վերաբերմունքը տղամարդու հանդեպ

7nshan1

Էժանագին կինը տղամարդկանց գնահատում է դրամապանակի հաստությամբ: Եթե տղամարդը չի արդարացնում նրա ֆինանսական ակնկալիքները, ապա պիտակավորվում է որպես «լոդր» և «քցիբ»: Էժանագին կինը երբեք իր հաշիվը չի փակի, նա վստահ է, որ տղամարդը պետք է վճարի իր համար: 

2. Բրենդներ ամենուր

7nshan2

Էժանագին կինն իր կյանքը չի պատկերացնում առանց բրենդների, նրա ոտքերը պարզապես թուլանում են ինչ-որ բրենդային բան տեսնելիս: Դրան զուգահեռ՝ ճաշակի զգացումն իսպառ բացակայում է, և կողմնորոշվում է ամսագրերի շնորհիվ: 

3. Վարկեր

7nshan3

Էժանագին կինը շարունակ վարկեր ու ապառիկներ է վերցնում, սակայն ոչ թե կենսական կարևորության պարագաներ գնելու, այլ սմարթֆոն, պլանշետ, մուշտակ և այլն գնելու համար: Այսպես նա փորձում է ավելի թանկ տեսք ունենալ:

4. Վերաբերմունքը շրջապատի հանդեպ

7nshan4

Էժանագին կինն արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում սպասարկող անձնակազմին ռեստորաններում/հյուրանոցներում: Նրանց նվաստացնելով՝ ինքը փորձում է ինքնահաստատվել: Նա չի էլ գիտակցում, որ այդ իրավիճակում ինքն է իրեն ցածրացնում:

5. Արտաքին տեսքն ամեն ինչ է

7nshan5

Արտաքինը սրբություն է էժանագին կնոջ համար: Նա անգամ հաց գնելու է ոտքից գլուխ զուգված-զարդարված գնում: Միշտ փորձում է մաքսիամլ ցուցադրել ոտքերն ու կուրծքը:

6. Վերաբերմունքը սեփական ծագմանը

7nshan6

Էժանագին կինը հիմնականում ծագում է ամենահասարակ և աղքատիկ ընտանիքից, հաճախ՝ շրջաններից, ոչ քաղաքից: Դրանում ոչ մի սարսափելի բան չկա, սակայն ինքը դրանից ահավոր ամաչում է և փորձում է ամեն կերպ դա թաքցնել: 

7. Հավատարմությո՞ւն, դա ի՞նչ է

7nshan7

Էժանագին կինն ուղղակի ունակ չէ հավատարիմ լինելու: Անգամ եթե նրան հաջողվի ապահովված տղամարդու ճանկել, նա անմիջապես նրան կթողնի հենց ավելի հարմար և հարուստ տարբերակ գտնի: Նրանց ախորժակն աճում է երկրաչափական պրոգրեսիայով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել