«Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցներից մեկի հաղորդման համաձայն՝ պատգամավորներին ուղեկցող անձինք ԱԺ-ից դուրս գալիս հայհոյանքներ են հնչեցրել հավաքի մասնակիցների հասցեին»,- ասվում է տեսանյութում:
Ոստիկանության ծառայողները պարզել են անձանց ինքնությունը և գտնվելու վայրերը: Հոկտեմբերի 3-ին նրանք հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին: Բերման է ենթարկվել 5 անձ:
Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ պատգամավորներ Մ. Պողոսյանի և Ա. Գրիգորյանի մասնակցությամբ միջադեպից ժամեր անց բերման է ենթարկվել՝ վարորդ և թիկնապահներ: Ոստիկանապետը նաև հայտնեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում համապատասխան նյութեր են նախապատրաստվում, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք ԱԺ պատգամավոր են և ունեն հատուկ կարգավիճակ, հետագա ընթացքը, նյութերը հավանաբար կփոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել