Newmag.am-ը գրում է.
Սա գիրք է, որը վաճառվել է երկու միլիոն օրինակով, դարձել բեսթսելլեր, թարգմանվել եվրոպական գրեթե բոլոր լեզուներով:
Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահի «Հեղափոխություն»-ը` հայերեն: newmag հրատարակչական ընկերությունը Ֆրանոկֆոնիայի համաշխարհային համաժողովից ու Էմանուել Մակրոնի հայաստանյան այցից ընդամենը մեկ աբաթ առաջ ներակյացնում է հեղափոխություն գիրքը:
«Սա Մակրոնի ընտրարշավը ներկայացնող գիրք է: Մակրոնն արդեն մեկ տարի նախագահ է, ուստի սա նաեւ ժամանակակից, այսօրվա Ֆրանսիայի մասին գիրք է: Ֆրանսիայի, որը համաշխարհային թատերաբեմում ուզում է ակտիվ մասնակցություն ունենալ», -ասում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթ:
Եթե ուզում եք ճանաչել Ֆրանսիայի նոր նախագահին, որն ընդամենը մեկ շաբաթից գալու է հայաստան, ուրեմն կարդացեք այս գիրքը: Մակրոնն իր հեղափոխություն գրքում պատմում է իր կյանքի, իր նախընտրական արշավի ու ֆրանսիայի մասին իր պատկերացումների մասին: newmag ընկերությունը շարունակում է ոչ գեղարվետսական գրքերի թարգմանությունն ու հրատարակումը: Հեղափոխությունն առաջին եվրոպական քաղաքական բեսթսելլերն է, որը հրատարկվում է հայերեն: Ու չնայած այն ֆրանսիական ներքաղաքական իրադարձութունների մասին պատմող գիրք է, Հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը վստահ է, այն պետք է կարդալ:
«Բալզակը, Ռեմբոն կարեւոր են, բայց գրողների միջոցով չես կարող ճանաչել երկիրը: Եթե ուզում ես իմանալ՝ ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում, ի՞նչ է մտածում ֆրանսիացի ժողովուրդը, ի՞նչ մտահոգութուններ ունի ֆրանսիական հասարակությունն ու ինչպե՞ս է ֆրանսիայի գործող իշխանությունը լուծում դրանք, ապա պետք է կարդալ»,-ասում է newmag հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։