Համենայն դեպս ասեմ, վաղն առավոտյան կլինի Լուսնի այս տարվա երկրորդ խավարումը, առաջինը եղել է ապրիլի 25-ին, երրորդն էլ կլինի նոյեմբերի 18-ին:
Լուսնի խավարումը նշանակում է, որ Երկիր մոլորակը, Արևը և Լուսինը գտնվում են մի գծի վրա, և մեր մոլորակն Արևի ճառագայթները փակում է իրենով: Իրականում Լուսինն անգամ լրիվ խավարման դեպքում (հիմա մասնակի է լինելու) էլի անդրադարձնում է Արևի ճառագայթները, դրա պատճառով էլ այն մեզ երևում է մի տեսակ կարմիր երանգով: Աստղաբաններն ասում են, որ կարևոր է խավարման նախորդող և հաջորդող շաբաթների իրադարձություններին ուշադրություն դարձնելը, քանի որ դրանք կարող են կարճ ժամանակում լուրջ փոփոխություններ անելու համար բարենպաստ ժամանակամիջոց լինել: Կոնկրետ խավարման օրը խորհուրդ չի տրվում սկսել որևէ լուրջ, պատասխանատու գործ, պայմանագրեր կնքել և այլն: Ցանկալի է խաղաղ, ընտանեկան մթնոլորտում անցկացնել ժամանակը, քանի որ դա կարծես նախանշում է ապագան: Ինչպես Նոր տարվա համար են ասում: Ինչևէ, որոշողը դուք եք՝ ոնց և որտեղ կանցկացնեք ձեր օրը: Ես մաղթում եմ, որ վաղը ձեզ բերի դրական լիցքեր, շփվեք հաճելի մարդկանց հետ և բացասական երևույթների վրա չկենտրոնանաք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/560611143962167
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել