Արցախում հնչել է վերջին զանգը:
Ամեն տարի կրկնվելով հանդերձ` Վերջին զանգն ամեն անգամ նորովի, ամեն սերնդի հետ անփոփոխ տրամադրությամբ ու նոր ակնկալիքներով է կրկնվում: Նույնն են մնում հուզմունքը, ուրախությունն ու բաժանման թախիծը: Ավելանում է հավատը, որ նոր սերունդը պետք է իրականություն դարձնի այն, ինչն ավագներին անհավանական էր թվում:  

Այսօր Արցախի դպրոցներում Վերջին զանգն է ղողանջել` մեծ կյանք ճանապարհելով հերթական սերնդին: Սերունդ, որը ծնվել է անկախ Արցախում, եւ վաղը ինքը պետք է լինի նրա անկախության պաշտպանը` որպես ուսուցիչ, բժիշկ կամ զինվոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել