Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 16, մարմնական վնասվածք հասցնելու 15, անձնական ունեցվածքի գողության 7, ծեծի 4, յուրացման կամ վատնման 3, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, կաշառակերության և անտառներ ոչնչացնելու կամ վնասելու 2-ական, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, շորթման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է հրդեհի 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: