Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշեց՝ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել:

«Այն պատգամավորներին, ովքեր չեն համարում, որ իրենք պետք է դուրս գան ժողովրդի իշխանության դեմ, կոչ եմ անում չգնալ Ազգային ժողով և չգրանցվել:  Այսինքն, չգրանցվել, չքվեարկել այդ խայտառակ նախագծի օգտին և քաղաքացիներին կոչ եմ անում Դեմիրճյան և Բաղրամյան պողոտաների մոտ հավաքվել բողոքի խաղաղ, սիրո և համերաշխության տրամաբանության մեջ տեղի ունեցող ցույցի, հենց հիմա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել