Panorama.am-ը գրում է.

«Այսօր ԱԺ կանոնակարգ օրենքի 50-րդ հոդվածում ՀՀԿ խմբակցությունից Արփինե Հովհաննիսյանի և «Ծառուկյան  դաշինքից» Գևորգ Պետրոսյանի նախաձեռնությամբ առաջարկվեց մի լրացում, որով ի ցույց է դրվում ՀՀԿ-ի և նրան աջակցողների վախերը սպասվող խորհրդարանական ընտրությունների առնչությամբ »,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցությաբ պատգամավոր Լենա Նազարյանը։

«Գործող Սահմանադրությամբ վարչապետի հրաժարականի պարագայում 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները կարող են առաջադրել թեկնածուներ։ Եթե վարչապետ չի ընտրվում, չկան առաջադրումներ, կամ առաջադրված թեկնածուներից ոչ մեկն անհրաժեշտ թվով ձայներ չի հավաքում, ապա քվեարկությունից 7 օր անց անց են կացվում վարչապետի ընտրություններ։ Եթե երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով։ Հիմա, եթե վարչապետի ընտրություն տեղի չի ունեցել, Սահմանադրությունում խոսք չկա այն մասին, թե ինչ հիմքերով է որ նիտը չի կայացել։

Եվ ահա այսօր մեզ հրամցվում է  մի նախագիծ, որը որոշակի այսպես կոչված հիմքերի դեպքում վարչապետ չընտրվելու նիստը համարելու է չկայացած։  Ինչու է նման բան արվում, որտե՞ղ է ՀՀԿ-ի վախը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել