Լինելով ցեղասպանության հետևանքների անմիջական կրող՝ Շառլ Ազնավուրը երբեք ատելություն չէր տածում թուրքերի ու թուրքական պետության նկատմամբ: Տարիներ առաջ, երբ Ֆրանսիայում գործընկերներիցս մեկը Ազնավուրի հետ զրուցել էր մեր՝ Արևմտյան Հայաստանում այն ժամանակ ծպտյալ հայերի և Թուրքիայի ՏԻՄ հետ տարվող աշխատանքների մասին, Ազնավուրը խորհուրդ էր տվել՝ ատելությունը միայն խորացնելու է թշնամությունը, իսկ թշնամու հետ արդարացի հաշտվելու միակ տարբերակը ուժեղ, հաշվարկված քայլեր և կառուցողական մտածողություն ունենալն է:

Ազնավուրի այդ խորհուրդն իրոք ուղենիշ դարձավ մեզ համար՝ ոչ միայն Արևմտյան Հայաստանի՝ ազգային ինքնությունը պահպանող հայերի, այլև թուրքական իշխանությունների և թուրքերի, քրդերի հետ հարաբերվելիս ընդհանրապես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել