Armsport.am-ը գրում է.

«Արարատի» ղեկավարությունն այսօր ակումբի աշխատակիցներին և ֆուտբոլիստներին է ներկայացրել թիմի նոր գլխավոր մարզչին և իր մարզչական շտաբը:

Ինչպես արդեն հայտնել էինք, «Արարատը» կգլխավորի փորձառու հայ մասնագետ Աբրահամ Խաշմանյանը, ով երկար տարիների փորձ ունի ու աշխատել է Բարձրագույն խմբի մի քանի ակումբների հետ:

Ակումբի մարզչական շտաբում կընդգրկվեն Արմեն Տոնոյանը, Աշոտ Գրիգորյանը, Արա Նիգոյանը, Տիգրան Եսայանը, Ալբերտ Սաֆարյանը, Արմեն Կիրակոսյանը:

Հիշեցնենք` «Արարատը» երեկ` սեպտեմբերի 30-ին, հյուրընկալվել է «Ալաշկերտի» կողմից և 1:2 հաշվով պարտություն է կրել:

Անցկացրած 9 խաղից հետո երևանյան թիմը Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականն է զբաղեցնում` վաստակած 5 միավորով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել