Նյանկիչին` Կագոսիմայից կատուն, իր տիրոջ հետ ճամփորդում է Ճապոնիայով և ուրախությամբ լուսանկարվում: Դատելով ճամփորդությունների բազմաթիվ լուսանկարներից՝ այս կատուն աներևակայելի ֆոտոգենիկ է: Թվում է, թե Նյանկիչին պարզապես ֆիզիկապես չի կարող վատ լուսանկարվել: Կատուն արդեն դարձել է բավականին հայտնի: Նրա արկածներին Ինստագրամում հետևում են ավելի քան 60,000 հետևորդներ, նրան հրավիրում են հեռուստատեսային շոուների և նկարահանում են ամսագրերի շապիկների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել