Փարիզում անշարժ գույքը շատ թանկ արժե: Այնքան, որ քաղաքացիներից մեկն արդեն 25 տարի է՝ ապրում է ընդամենը1 քառակուսի մետր տարածքում, գրում է The Sun-ը:

71-ամյա Խոսեն փոքրիկ բնակարանի համար ամսական 250 եվրո է վճարում: Չնայած որ հաստատության փաստացի տարածքը 5 ք/մ է, նա կանգնած կարող է տեղաշարժվել 1 ք/մ-ում:

«Ես ինձ կրիա եմ զգում: Դա ցավալի է և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես: Իմ ծանոթներից կամ գործընկերներից ոչ ոք անգամ չի պատկերացնում, թե ինչ պայմաններում եմ ապրում»,-ֆրանսիական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում ասել է Խոսեն:

Փարիզեցին ստիպված է հաշտվել նաև տանիքից կաթոցների հետ, քանի որ վերին հարկում է բնակվում:

Խոսեի բնակարանում լոգարան չկա, այդ պատճառով նա լողանում է հանրային լողավազանում:

Պետք է նշել, որ Փարիզում շատերն են վատ պայմաններում բնակվում:

Ֆրանսիայի մայրաքաղաքում 0,9- 6 ք/մ տարածքով բնակարանները վարձակալությամբ են տրվում ամսական 250–480 եվրոյով՝ չնայած դա ապօրինի է: Ֆրանսիայում արգելված է 9 ք/մ-ից փոքր տարածք ունեցող բնակարանները վարձակալությամբ հանձնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել