Արդեն մոտ երկու օր է՝ ազգս կրկին երկու մասի է բաժանվել։ Երկու մասի բաժանվելու համար մեզ, իհարկե, շատ մի երևելի բաներ հարկավոր չեն, հիմա էլ պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ Դուշանբե կատարած այցն է, ավելի կոնկրետ՝ այցի շրջանակներում ընթրիքի ժամանակ նստած իր աթոռի դիրքը։

Շատերը հպարտացան, թե բա՝ մեր վարչապետը թամադա է, մեր վարչապետը գլխավորում է մյուսներին և այլն, քանի որ պետությունների մյուս ղեկավարները նստած էին մեկ գծով, իսկ Փաշինյանը՝ մի փոքր ավելի հեռու ու սեղանի գլխին։

Մյուս մասը դա համարեց западло, քանի որ կարծիք էր ստեղծվել, թե Փաշինյանին հեռու են պահում իրենցից, նրան չեն ցանկանում ընդգրկել իրենց դաշտում և այլն։

Նախ՝ չեմ կարծում, որ Դուշանբեում նախատեսված հանդիպման ժամանակ որևէ մեկը կփորձեր թամադայի կամ западло տեղեր հատկացներ ու նաև չեմ կարծում, թե աթոռների նման դասավորվածությունը որևէ նպատակ է հետապնդել։

Եթե աթոռները շարված են եղել այդ հերթականությամբ, նշանակումա՝ դրանց վրա կարող էր նստել ցանկացածը, ով ներկա էր այդ հանդիպմանը։ Այսինքն՝ շատ հանգիստ Նիկոլ Փաշինյանի փոխարեն այդ աթոռին կարող էր նստել Վլադիմիր Պուտինը, ու վստահ եմ, որ այդ ժամանակ արձագանքներն ամբողջությամբ տարբեր կլինեին։ Այն անձինք, ովքեր հիմա մտածում են, թե դա թամադայի տեղն է, հաստատ ասելու էին, որ Պուտինին նստեցրել են սեղանից հեռու, այն անձինք, ովքեր այդ տեղը հիմա համարում են западло, այն ժամանակ բղավելու էին, թե ՝ տեսեք, Պուտինը հավաքել է բոլորին իրար գլուխ։

Նման հանդիպումների ժամանակ ոչ թե պետության ներկայացուցչի կանգնած կամ նստած դիրքն է կարևոր, այլ այն, թե ինչ օգուտ տվեց կամ կտա այդ հանդիպումն իր պետությանը։ Թե չէ սեղանները մեկ-մեկ նույնիսկ կլոր են լինում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել