Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում  քննարկվել է հայ- ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: «Կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններն իսկապես նոր մակարդակի վրա են բարձրացել և, իմ կարծիքով, երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել, ինչպես հիմա է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ նշել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ ՌԴ նախագահի հետ իրենք ունեն լիարժեք փոխըմբռնում: «Սա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի վերաբերյալ համակարծիք ենք, մեր հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, և ձևավորված է հրաշալի աշխատանքային մթնոլորտ»,- ընդգծել է նա:

Վարչապետն անդրադարձել է նաև  Նյու Յորքում կայացած հանդիպումներին: «Նյու Յորքում կարճ շփումներ եմ ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, և այդ շփումների հիմնական թեման եղել է հայ-ամերիկյան հարաբերությունների  զարգացման հետագա հնարավոր ուղղությունները, ժամանակացույցը»,- հավելել է Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել