«Սիդնեյի և Կիոտոյի համալսարանների գիտնականները Ճապոնիայում տերմիտների մի քանի գաղութներ են հայտնաբերել, բաղկացած բացառապես էգերից, որոնք բարեհաջող ապրում և ինքնուրույն բազմանում են»,– գրում է ABC-ն։ Պարբերականի տվյալներով՝ սա առաջին դեպքն է, երբ գիտնականները բացահայտել են այս երևույթը տերմիտների մոտ։

«Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակվել է BMC Biology ամսագրում, այս բացահայտումները նոր ապացույցն են այն բանի, որ կենդանիների մի քանի բարձր զարգացվածության տեսակների մոտ որձերի գոյությունը պարտադիր չէ»,– ասվում է հոդվածում։

Մինչ այդ համարվում էր, որ տերմիտների գաղութներում իգական և արական սեռի ներկայացուցիչների թիվը հավասար է, որոնք պատասխանատու են բազմացման և աշխատանքային պարտականությունների համար։

«Այս հետազոտությունները ապացուցում են, որ որձերն անհրաժեշտ չեն կենդանիների տեսակի պահպանման համար, որտեղ նրանք մինչ այդ ակտիվ սոցիալական դեր էին խաղում»,– հավաստիացնում է հետազոտության ղեկավար Նաթան Լոն։ Նրա կարծիքով ասեքսուալ բազմացումը թույլ կտա տերմիտներին հաջողությամբ հարմարվել կյանքի նոր պայմաններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել