Անոթային ցանցի առաջացումը վկայում է այն մասին, որ անոթների որոշակի խմբում արյան շրջանառության խանգարում է տեղի ունեցել: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ անոթային ցանցի առաջացմանը նպաստում են մի խումբ գործոններ: Ռիսկի խմբում են.

  • մարդիկ, ովքեր աշխատում են բացօթյա միջավայրում
  • մարդիկ, ովքեր երկար ժամանակ են անցկացնում նստած վիճակում
  • մարդիկ, ովքեր չարաշահում են ալկոհոլը
  • հղիներ
  • մեծահասակներ

Երակների վարիկոզ լայնացման պատճառ կարող են դառնալ մի խումբ գործոններ, այդ թվում՝ անոթների բորբոքումը, արյան մակարդուկները, անոթային հիվանդությունները, անոթների բնածին խնդիրները:

Նշաններ

  • ցավ
  • ջղաձգումներ
  • քոր
  • այտուց
  • հոգնածություն ոտքերում
  • անոթների սեղմվածության զգացում:

Եթե ոտքերին անոթային ցանց է նկատվում, առկա են նաև մյուս նշանները, չի կարելի դրանք անուշադրության մատնել: Հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը՝ բարդություններից խուսափելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել