Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում գրանցվել է առաջին ոչ ավանդական պսակադրությունը. թագուհի Էլիզաբեթ 2-րդի զարմիկ լորդ Այվար Մաունթբաթենն ամուսնացել է վաղեմի զուգընկերոջ՝ Ջեյմս Քոյլի հետ: 

Ինչպես նշում է Daily Mail-ը, պսակադրությանը ներկա է եղել 60 մարդ, այդ թվում՝ նաև լորդի նախկին կինն ու երեք երեխաները: Սակայն թագավորական ընտանիքի անդամներից որևէ մեկը ներկա չի եղել՝ պատճառ բերելով գերծանրաբեռնված գրաֆիկը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Մաունթբաթենը նախկինում ամուսնացած է եղել ու ունի երեք դուստր: Սակայն 2014թ. նա խոստովանել է, որ միասեռական է:

«Նախկին ամուսնությանս 17 տարվա ընթացքում ես պայքարել եմ ինքս իմ, իմ ցանկությունների դեմ: Կինս միշտ էլ իմացել է, որ տղաներն ինձ գրավում են, սակայն նա այդ ամենին ըմբռնումով է մոտեցել, ինչի համար ես նրան երախտապարտ եմ»,- նշել է նորապսակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել