Հայաստանում մարդու իրավունքները գործատուների կողմից աջ ու ձախ խախտվում են։
Մեծ խանութներում վաճառողները աշխատում են շատ ու վարձատրվում քիչ։ Հավաքարարներից սկսած շահագործվում են, հաճախ առանց գրանցվել։
Խոսացնում ես կարի արտադրամասի բանվոր- բանվորուհիներին՝ շոկի մեջ ես ընկնում։Ռեալ աշխատանքի դիմաց կոպեկներ են ստանում, բայց առատորեն մուննաթ էլ են ստանում, փորձես պաշտպանես իրավունքներդ՝ դուրս կմնաս, մեկ ուրիշին կբերեն։
Բայց խոսքս էնքան շահագործելու մասին չի, ինչքան որ աշխատողի հետ վատ վարվելու, կոպիտ , վիրավորական խոսելու, նվաստացնելու մասին է, որը գրեթե համատարած է։
Հիշեցի, մի երկու տարի առաջ 30 000 դրամով մի կազմակերպությունում երեխաներին ձեռքի աշխատանք էի պարապում։ Գործս անում էի մեծ սիրով, նաև էն գիտակցությունը կար, որ 30 000-ով ես ոչ թե աշխատում եմ, այլ լավություն եմ անում կազմակերպությանը;
Բայց գործատուին այլ բան էր թվում, ձեռքի աշխատանք պարապելուց զատ կողքից պարբերաբար հանձնարարություններ կարող էի ստանալ, ասենք՝ աթոռների աբիվկաները մաշվել են, փոխել ա պետք, հագուստ կարել ա պետք հանդեսների համար և նման ինձ հետ կապ չունեցող բաներ։
Բայց ես աշխատանքից դուրս եկա էն ժամանակ, երբ անկապ փորձ եղավ անհարգալից վարվել հետս, էն էլ ոչ թե վերադասի, այլ վերադասից մի քանի սանդղակ ցած գտնվողի կողմից, ով իրեն ինձ շեֆ էր համարում։ 
Շատերը մարդ են ման գալիս, որ առիթով կամ անառիթ վրայովդ անցնեն, համ ինքնահաստատվեն, հան իրենք իրենց սեփական աչքին բարձրանան։
Մի տեսակ տխուր ու գռեհիկ մշակույթ է վաղուց ձևավորվել Հայաստանում՝ աշխատողից փոխանակ շնորհակալ լինեն, կոպեկներ վճարելով վերևից են նայում, մարդու տեղ չեն դնում, հետնորը կապիտ են խոսում և այլն։
Այո, դա դեռ երկար կշարունակվի, քանի դեռ աշխատողներս չենք գնահատում մեզ, մեր աշխատանքը ու չգիտենք մեր արժեքն ու իրավունքները։
Կամ էլ աշխատանք կորցնելու վախից կուլ ենք գնում, հաճախ իրենցից բան չներկայացնողներին։
Հուսով եմ, որ Նիկոլի գալով շատ բան ա փոխվելու նաև աշխատանքի , գործատուների ոլորտում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել