operativ.am-ը գրում է

Լատվիայում Հռոմի Պապին մատուցված նվերը համացանցում դարձել է քննարկման առարկա: Sputnik Латвия-ի փոխանցմամբ՝ Հռոմի Պապին նվիրել են երկնագույն գուլպաներ:

Իսկ Էստոնիա կատարած այցի ժամանակ Հռոմի Պապին նախագահ Կերստի Կալյուլայդը հանձնել է Էստոնիայի Հանրապետության քաղաքացու հատուկ հավաստագիր:
Համացանցում ակտիվ սկսել են քննարկել այս երկու երկրների մատուցած նվերները: Շատերի կարծիքով՝ էստոնացիները շատ արագ են կողմնորոշվում, իսկ լատվիացիները դեռ շատ բան ունեն սովորելու իրենց հարևաններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել