Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Էդեն Ազարը մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրն անգլիական ակումբի հետ, հայտնում է «Transfer Market Web»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, բելգիացի ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները, որը նախատեսված կլինի մինչև 2022 թվականի ամառը:

Ազարի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2020 թվականին:

Նշվում է, որ կողմերը մոտ ժամանակներս պաշտոնապես կհայտարարեն պայմանավորվածության մասին:

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողն անգլիական Պրեմիեր-լիգայի 6 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Չելսին» մեկնարկային 6 տուրից հետո զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն` իր ակտիվում ունենալով 16 միավոր և «Մանչեսթեր Սիթիին» զիջելով լրացուցիչ ցուցանիշներով:

Լիգան գլխավորում է «Լիվերպուլը» 18 միավորով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել