Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք, որում ներառված են Ռուսաստանի վերջին ցարական ընտանիքի՝ Ռոմանովների՝ նախկինում անհայտ լուսանկարները:

Դրանցում պատկերված է՝ ինչպես են Նիկոլայ 2-րդը, նրա կինը, 5 երեխաներն ու ընտանիքի մտերիմները զվարճանում, վայելում անհոգ կյանքը՝ պատկերացում անգամ չունենալով, թե ճակատագիրն ինչ ողբերգական ավարտ է պատրաստել իրենց համար:

Լուսանկարներն արվել են որսի գնալու, նավով զբոսանքների, ընկերական հավաքների ու ժամանցի այլ տեսակների ընթացքում՝ ցարական ընտանիքի դաժան գնդակահարումից երեք տարի առաջ:

Պարբերականը նկատում է, որ Ռոմանովները տիրում էին ցամաքի 1/6-րդ մասին, վարում էին շքեղ ու անհոգ կյանք՝ չիմանալով, որ դառնալու են բոլշևիկյան հեղափոխության զոհը:

Հայտնի է, որ նախքան այս անհայտ լուսանկարները, որոնք պատահականության արդյունքում են հայտնաբերվել, ցուցադրության են հանվել Լոնդոնի Գիտության թանգարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել