Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 19/1 հասցեում շինարարական վերհանից պոկված երկաթյա դետալը ընկել է բակում կայանած ավտոմեքենայի վրա և վնասել այն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շինության շինարարական վերհանը (արտաքին օգտագործման) մասամբ պոկվել և կախվել է: Մոտակայքում առկա է կայանած «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենան՝ վնասված ապակիով:
Փրկարարներն ամբողջությամբ ապամոնտաժել են վերհանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել