Հույզեր մարդու մոտ առաջանում են ավելի շուտ, քան ինքը ծնվում է: Սա պարադոքս չէ: Ասվածը պետք է հասկանալ բառացիորեն: Հաճույքի ու տհաճության հույզերը մարդկային սաղմի մոտ դրսևորվում են էմբրիոնալ զարգացման 5-7 ամիսների ընթացքում, հետևաբար արդեն ներարգանդային զարգացման ժամանակ դրվում են դրական ու բացասական հույզերի կառուցվածքային հիմքերը: Կարելի է պնդել, որ մարդու հուզական կյանքը սկսվում է դեռ մոր արգանդում եղած ժամանակ, ինչի շնորհիվ էլ գալով լույս աշխարհ` նորածինը ունենում է որոշակի հուզական փորձ: Վերջինս ձևավորվում է տասնամյակներ և կատարելագործվում է ողջ կյանքի ընթացքում: Միայն խոր ծերության մեջ օրգանիզմում տեղի ունեցող անվերադարձ պրոցեսների արդյունքում հույզերը կարող են թուլանալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=567747263270575&set=a.359235827455054.83665.295736243805013&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



