ՀՀ քաղաքացիների համար ՏԻՄ ընտրությանը մասնակցելու իրավունք տվող փաստաթղթերն են՝
1. նույնականացման քարտը,
2. կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը,
3. ոչ կենսաչափական անձնագիրը,
4. անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը։

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝
-- Եթե քաղաքացին ունի մեկ փաստաթուղթ, որի վավերականության ժամկետը լրացած է, այդ փաստաթղթով կարող է մասնակցել քվեարկությանը։
-- Եթե քաղաքացին ունի վավերականության ժամկետը լրացած հին նմուշի անձնագիր և վավերական նույնականացման քարտ և (կամ) բիոմետրիկ անձնագիր, անվավեր անձնագրով չի կարող մասնակցել քվեարկությանը։ Ընտրական տեղամաս պետք է ներկայանա նույնականացման քարտով կամ բիոմետրիկ անձնագրով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել