Խմոր
Ձու - 4 հատ
Կարագ - 100 գ
Ջուր - 250 մլ
Ալյուր - 200 գ (1.3 բաժակ)
Աղ - 1/6 թ/գ
Կրեմ
Կաթ - 1 բաժակ
Շաքարավազ - 2/3 բաժակ
Ալյուր - 3 ճ/գ
Վանիլին - 1 թ/գ
Խմոր
Ջուրը, կարագը և աղը դնել ոչ ուժեղ կրակի վրա, սպասել, մինչև եռա: 

Հենց սկսի եռալ, ավելացնել ալյուրը և վերցնել կրակի վրայից:

Թողնել՝ խմորը մի քիչ սառչի՝ 3 րոպե, և հերթով ավելացնել ձվերը: Գցել մեկը, խառնել այնքան, մինչև ստացվի համասեռ խմոր, այնուհետև հաջորդը:
Խմորը կլորավուն կամ երկարավուն ձևով լցնել ֆոլգայի վրա և վրան ջուր ցողել:
Թխել ջեռոցում 180°C ջերմաստիճանում, 35-45 րոպե: Ջեռոցից հանելուց անմիջապես հետո էկլերները կողքից ծակել դանակով, որպեսզի տաք գոլորշին միջից դուրս գա:

Կրեմ

Ալյուրը և շաքարավազը միասին խառնել, ավելացնել կաթը և եփել այնքան, մինչև ստացվի թանձր կրեմ (շատ չեփել, քանի որ սառչելուց հետո ավելի է պնդանում):

Վերջում ավելացնել վանիլինը:

Սառած կրեմը լցնել էկլերի մեջ և վրան շաքարավազի փոշի ցանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել