Սպասեցի էսօր գրեմ, որ տոնը չփչացնեմ։ Ուրեմն՝ էնպես ստացվեց, որ սեպտեմբերի 21-ը դիմավորեցի Վրաստանից Հայաստան ճանապարհին՝ մեքենայի մեջ։ Վերջին անգամ Բագրատաշենով եկել էի 3 տարի առաջ, մտածում էի՝ գոնե մի քիչ բարելավված կլինի վիճակը, բայց լրիվ հակառակն էր։
Ճամփեքի փոսերն ու լուսավորության բացակայությունը՝ դեռ մի կողմ. հասկանում ենք՝ էդքան փող չկա, համ էլ գոնե «խադավիկները» օգտվում են։
Բայց լավ, էդքան դժվա՞ր է գոնե մի քանի նորմալ, մեծոտ ու հասկանալի ցուցանակներ դնել ճամփեքին՝ գոնե կարևոր խաչմերուկներից ու «կալցևոյներից» առաջ, որ ճանապարհին ոչ ծանոթ Երևան եկողը չսխալվի ու եսիմ ուր չգնա։
Ու մանավանդ Վրաստանից Հայաստան մտնելուց հետո սա աչք է ծակում։ Քանի դեռ էս փոքր թվացող, բայց կարևոր հարցը չի լուծվել, զբոսաշրջության մասին սիրուն ծրագրերն ու ռազմավարությունները պետք է փաթաթել ու մտցնել... էդ ճանապարհների փոսերի մեջ. հաստատ ավելի մեծ օգուտ կլինի։
Հա, ամեն կիլոմետրը մեկ շարած արագաչափերն էլ կարելի է հանել, մեկ է, էդ փոսերով 40 կմ/ժ-ից արագ հնարավոր չէ քշել։ Արագաչափի փոխարեն փոսերն ավելացրեք։