Ամերիկյան Թամփա քաղաքում (Ֆլորիդա) մահացու հիվանդությամբ տառապող աղջիկը ամուսնացել է հենց հիվանդասենյակում և երեք օր անց մահացել է։ Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։

2017 թվականի մայիսին Նինա Մարինոյի մոտ չարորակ ուռուցք էր հայտնաբերվել, այդ ժամանակ նա 18 տարեկան էր։ Մեկ ամիս անց նա Disney World է գնացել իր մանկության ընկերոջ՝ 20-ամյա Ջոի Վիլյամսի հետ։ Այնտեղ նրանց միջև ռոմանտիկ հարաբերություններ են սկսվել։

Օգոստոսին Մարինոն իմացել է, որ ուռուցքը տարածվել է նրա միակ թոքի վրա։ Նա հասկացել է, որ շուտով մահանալու է և առաջարկել է Ուիլյամսին ամուսնանալ իր հետ։

Սեպտեմբերի սկզբին բժիշկները զգուշացրել են նրանց, որ այլևս հապաղել չի կարելի։ Հարսանիքը կազմակերպել են հենց հիվանդասենյակում։ Մահացող աղջկա կողքին հավաքվել են բարեկամներն ու ընկերները։ Երեք օրից Մարինոն մահացել է։ Նրան հուղարկավորել են հարսանյաց զգեստով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել