2011թ. Նոյեմբերի 17-18-ը հանրային դիվանագիտության ծրագրի շրջանակում Բրյուսելում կայացած ՆԱՏՕ–ի սեմինար հանդիպմանը Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ՆԱՏՕ-ի ղեկավարներին`ՀՀ ՊՆ-ի ներկայացուցիչների ներկայությամբ, հայտարարել է, թե Հայաստանը խախտում է «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) դրույթները»:
Այսպիսի հայտարարություններ անող անձնավորությունը այսօր ցույց է տալիս, թե ինչքան է մտահոգված բանակի մարտունակության խնդրով: Այս փաստին ծանոթանալուց հետո եզրակացնում ես, որ այս անձը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական պատվեր կատարող: Ահա թե ինչ հրաշքներ են գործում գրանտային գումարները, սովորական չկայացած իրավապաշտպանին կարող են դարձնել դավաճան: Եվ այս մարդը այսօր խոսում է բանակի մարտունակությունից:
Կից նյութը`այստեղ



