Սեպտեմբերի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Մասնակցում էին ոստիկանության ղեկավարությունն ու գրեթե բոլոր ստորաբաժանումների ծառայողները:
Անկախության տոնի առթիվ շնորհավորական խոսք ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Ելույթից հետո բարեխիղճ ծառայության համար ոստիկանության մի խումբ ծառայողներ ու վետերան պարգրատրվեցին գերատեսչական մեդալներով ու կրծքանշաններով:
Ի դեպ անկախության տոնի առթիվ ոստիկանության պետի հրամանով արժանացել են խրախուսանքների 200-ից ավելի ծառայողներ ու վետերաններ, որոնք արդեն ստացել են պարգևատրումները:
Տոնական երեկոն շարունակվեց գեղեցիկ համերգային ծրագրով: Երգիչներն ու երգչուհիները հանդես եկան հայրենասիրական, նաև ոստիկանության մասին երգերով:
Ոստիկանության «Նկարագիր» պարային համույթը ներկայացրեց ոստիկանական հետաքրքիր պարային համարներ, իսկ ոստիկանության զորքերի երգչախումբը հանդես եկավ հայրենասիրական երգերով: