Իսկ դիագնոզը միանշանակ սխալ է:
Մամուլի այսօրվա վիճակի իմ դիագնոզը:
Բժշկության երկու մեթոդ կա՝ մասնագիտական և շառլատանություն: Առաջինը լիցենզավորվում է, երկրորդը՝ ոչ: Շառլանտանները ունեն բուժման իրենց մեթոդները և կայուն հաճախորդներ: Հաճախ նրանց գործունեությունը նույնիսկ անօրինական չէ: Ավելին, դրանք տարբեր մասնագիտություններ են, բժիշկը բուժում է, շառլատանը հույս է վաճառում:
Ուրեմն բժիշկը և շառլատանը միասին չեն կարող ինչ-որ բան անել, նրանք տարբեր դաշտում են:
Մամուլում այսօր կան լրագրողներ և խմբագիրներ, որոնք մասնագիտական՝ պրոֆեսիանալ գործ են անում, և կան ոչ լրագրողներ, որոնք վաճառում են քարոզ, կեղծիք և սուտ: Ի դեպ, վերջին ապրանքը լուրջ պահանջարկ ունի:
Այս հայտարարության տակ նվազագույնը կա 2 ստորագրություն, որոնք լրագրության հետ ոչ մի կապ չունեն կամ կապ ունեն այնքանով, որքանով էքստրասենսը բժշկության հետ:
Թացն ու չորը իրարից եթե նույնիսկ խմբագիրները չեն կարողանում տարբերել, ապա լսարանն առավել ևս ի վիճակի չի լինի դա անել: Այս խնդիրը հետևողական և այլ լուծում է պահանջում:
Կից նյութն` այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: