Բոլոր երեխաներն էլ սիրում են խենթություններ անել, օրինակ՝ թռչկոտել այս ու այն կողմ՝ առանց ծնողների մոտ անհանգստություն առաջացնելու, որ կընկնեն ու կվնասեն իրենց։ Հենց դրա համար էլ ստեղծվել են փչովի բատուտները։

Ամերիկացի Բրենդա Սանդերսոնն էլ իր 10-ամյա որդու ծննդյան տարեդարձին որոշել էր փչովի բատուտ վարձել, որպեսզի իր որդին ու նրա ընկերները խաղային և միասին լավ ժամանակ անցկացնեին, բայց արդյունքում պատահեց վատագույնը։

Ծննդյան հաջորդ օրը Բրենդայի որդու թևի վրա այրված մաշկի տեսք հիշեցնող հետքեր առաջացան։ Քանի որ հաջորդ օրը վիճակն էլ ավելի վատացավ, Բրենդան տղային շտապ հիվանդանոց տարավ, ուր պարզվեց, որ երեխան արյան վարակ է ստացել։ Պատճառն, ամենայն հավանականությամբ, ոչ հիգիենիկ փչովի բատուտն է եղել, որը պարբերաբար օգտագործվելուց հետո պատշաճ կերպով չի մաքրվել և ախտահանվել։

«Դա շատ նման է սպորտդահլիճներում առկա մատրասներին, որոնց վրա երեխաները մարզվում են, իսկ նրանց քրտինքը, քսվելով դրանց, հիանալի պայմաններ է ստեղծում տարատեսակ վտանգավոր բակտերիաների զարգացման համար»,- նշել է բժիշկը։

Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է ճիշտ բուժման շնորհիվ փրկել տղայի կյանքը։ Բրենդան, թեև շատ բարկացած էր այն կազմակերպության վրա, ովքեր տրամադրել էին բատուտը, հայտարարել է, որ ամենևին էլ չի պատրաստվում արգելել իր որդուն բատուտի մեջ խաղալ․ ընդամենը պետք է ուշադիր լինել և միայն մաքուր և հիգիենիկ պարագաներից օգտվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել