168.am-ը գրում է.

Վաշինգտոնը եւ Մոսկվան «անդրկուլիսային» աշխատանք են տանում Սիրիայի շուրջ, որպեսզի վերջ դնեն բռնությանը եւ առաջ շարժվեն քաղաքական կարգավորման ճանապարհին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը։

«Իհարկե, մենք համագործակցում ենք Սիրիայի շուրջ: Մեր աշխատանքն ընթանում է կուլիսների ետեւում եւ նպատակ ունի հավաստիանալու, որ մենք կկարողանանք վերջ դնել բռնությանը եւ վերջ ի վերջո առաջ շարժվել կարգավորման եւ Դամասկոսում կառավարման առումով»,-ասել է դեսպանը՝ ելույթ ունենալով AmCham ներդրումային խորհրդաժողովում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել