operativ.am-ը գրում է

Ֆիլիպիններում՝ Սեբու մարզում սողանքների պատճառով  մահացածների թիվը հասել է 10-ի, հայտնում է Риа нововсти-ն՝ հղում անելով ABS-CBN հեռուստաընկերությանը:

Ավելի վաղ հայտնի էր 4 զոհի մասին:

Միջադեպը տեղի է ունեցել նագա քաղաքում: Ավելի վաղ տեղի ոստիկանության գլխավորը՝ Ռոդերիկ Գոնսալեսը հայտնելէր, որ սողանքների պատճառը ուժեղ ցնցումներն են: Սողանքները ծածկել են տասնյակ տներ, հողի տակ ե անցել նաև մի քանի քաղաքացիներ:

Տեղում աշխատում են տեղի փրկարարները:

Ինչպես հայտնում են տեղի իշխանոթյունները, սողանքների արդյունքում տուժել են 8 մարդ, 64 քաղաքացի անհայտ կորած է համարվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել