Shantnews.am-ը գրում է.

Թուրքիայում ծեծկռտուք է տեղի ունեցել «ազգայնական հողի վրա»: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այդ երկրի «Ազգայնական շարժում կուսակցության» Ալանիա քաղաքի տարածքային կառույցի ղեկավար Մուստաֆա Թյուրքդողանի և Թուրքիայի ավիացիայի ասոցիացիայի Ալանիայի մասնաճյուղի ղեկավար Մեթին Աքդենիզի միջև:

Հաղորդվում է, որ միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ հանրային միջոցառումներից մեկի ժամանակ Թյուրքդողանը մոտեցել է Աքդենիզին ու ապտակել է նրան այն բանի համար, որ նա թվիթերյան իր էջում ազգայնական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին հայկական ծագում է վերագրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել