«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`
անհրաժեշտ և իրավաչափ է համարում ՀՀ նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Տիկին Զոհրաբյանը, իհարկե, այս փաստը չի հերքում, սակայն, խեղաթյուրում է, ասելով, որ նման օրենքի նախագիծ չի եղել, որ նա էլ կողմ քվեարկի ))))) Այս պարագայում ես չեմ կարող գտնել որևէ այլ բացատրություն, թե ինչո՞ւ է տիկին Զոհրաբյանն այս մասին խոսելիս ասում "այ տգետներ նման օրենքի նախագիծ չի եղել", քան այն, որ Նաիրա Զոհրաբյանը, ցանկանալով իր անունը զերծ պահել մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից, բառախաղի միջոցով ավելի նեղ իրավական հարթություն է տեղափոխում իմ կողմից արված հայտարարությունը: Մինչդեռ առկա է անհերքելի փաստ առ այն, որ Նաիրա Զոհրաբյանը, մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարությանը կողմ քվեարկելով, համաձայնվել է, որ անհրաժեշտ և իրավաչափ է մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել