Միջնադարյան Եվրոպայում խոշտանգումներն ու պատիժներն անհամար էին ու դաժան: Համարվում էր, որ այս ամենն արվում է միայն բոլորի «բարօրության» համար: Պատիժների համար տարատեսակ սարքեր էին կիրառվում, որոնց թվում էր ցածր խավերի կանանց համար նախատեսված «սանձը», որը կոչված էր ուղղելու վերջիններիս վարքագիծը:

Երկաթե դիմակները նման էին սանձերի, որոնք ձիերին էին հագցնում՝ նրանց վարքը հսկողության տակ պահելու համար: Նույն կերպ էլ այդ ժամանակների կանանց այս դիմակների միջոցով փորձում էին «խելք սովորեցնել»: Եթե կնոջը մեղադրում էին զրպարտության կամ բամբասանքներ տարածելու մեջ, ապա նրան նման դիմակ էին հագցնում ու ողջ բնակավայրով քայլեցնում էին: Սովորաբար նման կանանց նման պատժի էին ենթարկում սեփական ամուսինները: Քանի որ կինը համարձակվել էր տղամարդու պատիվը գետնով տալ, ապա հենց ամուսինն էր պարտավոր նրան պատժել. այսպիսի վարքագիծն ամբողջապես տրամաբանական էր համարվում: Ամուսինը կնոջն այս դիմակով բերում էր գլխավոր հրապարակ, իսկ այնտեղ հավաքված մարդիկ մեղադրում էին կնոջը, հայհոյում նրան ու թքում նրա վրա:

Չնայած այս պատժի դաժանությանը՝ չարախոսությունը, զրպարտությունն ու բամբասանքների տարածումը այն ժամանակ այնքան էլ լուրջ հանցանքներ չէին համարվում, որպեսզի ֆիզիկական բռնություն գործադրվեր: Գլխավոր հրապարակում գտնվող մարդկանց չէր թույլատրվում մեղադրյալ կնոջ վրա քարեր նետել կամ ինչ-որ կերպ վնասել նրան: Համարվում էր, որ կինը պատասխան չի տալիս իր լեզվի համար. կնոջ լեզուն ինքնաբերաբար է գործում, հետևաբար «ողջ պատիժը ստանում էր լեզուն, այլ ոչ կինը»:

Уздечка для женщины: Зачем на провинившихся дам надевали железную маску

Նման պատժի վերաբերյալ առաջին հիշատակումը թվագրվում է 1568 թվականին և կիրառվել է Շոտլանդիայում: Նման բարբարոսական ավանդույթը տարածված էր հիմնականում Մեծ Բրիտանիայի տարածքում, սակայն ժամանակի ընթացքում «հայտնի դարձավ» նաև Գերմանիայում, որտեղ կնոջը, բացի դիմակից, հագցնում էին նաև զանգակ,  որը պետք է զնգար պատժի ընթացքում:

Հետաքրքիրն այն է, որ նման պատժի ենթարկվում էին միայն աղքատ ու թշվառ կանայք: Չարախոսելն ու բամբասանքներ տարածելն արիստոկրատների շրջանում անպատվաբեր չէր, հետևաբար պատժի մասին խոսք գնալ չէր կարող: Մյուս կողմից՝ կանանց, որոնք պետք է երկաթե դիմակներով քայլեին քաղաքում, բախտը բերում էր: Այդ ժամանակներում ոչ ճիշտ ասված բառերի համար հնարավոր էր նաև կախարդության մեջ մեղադրվել ու ողջ-ողջ այրվել խարույկի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել