Առվույտ (լատ.՝ Medicago)՝ բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 150, Հայաստանում վայրի վիճակում՝ 10 տեսակ՝ առվույտ գայլուկանման (M. lupulina), առվույտ ցանովի (M. sativa), առվույտ երկնագույն (M. coerulea), առվույտ խավոտ (M. papiilosa), առվույտ տատասկանման (M. tribuloides) և այլն։

Առվույտը հաճախ օգտագործում են որպես անասնակեր, քանի որ այն չափազանց հարուստ է հանքային եւ սննդարար նյութերով, ինչպես նաեւ պարունակում է մեծ քանակությամբ պրոտեին: Այն օգտագործվում է որպես հզոր միզամուղ, ինչպես նաեւ հիվանդությունից հետո ուժերի վերականգնման համար: Այս բույսը մաքրում է լյարդը եւ աղիները եւ նույնիսկ օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը: Բուժման նպատակով կարելի է օգտագործել սերմերը կամ ծիլերը, բայց ամբողջական տերեւները նույնպես կարելի է օգտագործել սննդի մեջ:

Առվույտը հարստացնում է հողը ազոտով, որոշ չափով նվազեցնում է հողի թթվայնությունը, իսկ հնձված կանաչ զանգվածը քայքայվելով հարստացնում է հողը օրգանական տարրերով:

Առվույտը ջերմասեր բույս է, աճելու հարմարավետ օդի ջերմությունը 18-30 աստիճանն է, իսկ եթե հողում բավարար խոնավություն կա, ապա մինչև +40: Կան նաև առվույտի ցրտադիմացկուն տեսակներ:

Բազմամյա տեսակները կարող են ապրել մինչև 25 տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել