Սահմանին զոհ ունենք… Աստված լուսավորի հոգին…
Ուրիշ ժամանակ սենց դեպքերում համացանցն ու մամուլը ողողվում էր «Աստված ջան, մինչև ե՞րբ…» ու նման բովանդակությամբ մեկնաբանություններով ու լուրերով…
Իսկ հիմա, կարծես, ամեն բան նորմալ է, բնականոն, ու էդ «սրտացավների ամբոխը» չկա…
Ուզում եմ հարցնել՝ ի՞նչ է փոխվել, ընկերներ… Հիմա մե՞ր արյունը չունեն էդ տղերքը, մե՞ր տղերքը չեն, մեզնի՞ց չի կորուստը, թե՞ քաղաքական դիակապտությամբ զբաղվողներն արդեն հասել են իրենց նպատակներին ու էլ էդ թեման շահարկելու կարիք չունեն…
Նենց զզվելի ու տհաճ է, հատկապես երբ էն ժամանակ էիր գիտակցում, որ համացանցում «ողբացողների» ճնշող մեծամասնությունը զուտ քաղաքական խնդիր էր լուծում, և հիմա վերստին համոզվում ես դրանում։
Ուզում եմ ուղղակի շեշտել, որ դուք քաղաքական դիակապտությամբ էիք զբաղվում, որ դուք թքած ունեիք տղերքի վրա էլ, իրենց ճակատագրի վրա էլ… Դուք, որ տղերքի արյունն էիք շահարկում, դիշովկա էիք, դիշովկա եք ու դիշովկա էլ կմնաք…