Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում կայացավ նորաստեղծ Քննիչ հանձնաժողովի առաջին  նիստը, որը պետք է քննի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման խնդիրը։

Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել ԱԺ խմբակցությունները․ ՀՀԿ-ից՝ Գևորգ Կոստանյան, Արփինե Հովհաննիսյան, Ալիկ Սարգսյան, Կորյուն Նահապետյան, Ռուստամ Մախմուդյան, «Ծառուկյան» դաշինքից՝ Գևորգ Պետրոսյան, Սերգեյ Բագրատյան, Վահե Էնֆիաջյան, «Ելք» դաշինքից՝  Հովիկ Աղազարյան, Ալեն Սիմոնյան, ՀՅԴ-ից՝ Սպարտակ Սեյրանյան։

Նիստը նախագահող Գևորգ Կոստանյանը հայտարարեց, թե այս հանձնաժողովի ձևավորման հիմքը բավականին մտահոգիչ խնդիրն ու փաստերն են։

«Հանձնաժողովի քննարկման առարկան են դառնալու նաև նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի՝ դատախազության սահմանադրական պարտականությունները։ Սակայն մեր հիմնական մտահոգության առարկան նաև այն է, որ եթե ՀՀ-ում գաղտնալսում են ՀՀ ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին, նշանակում է, որ որևէ քաղաքացի, որևէ  անձ երաշխավորված չէ իր մասնավոր կյանքին անօրինական միջամտելու դեմ պայքարելու համար։ Իսկ դա բացարձակ երաշխիք հանդիսացող սկզբունք է՝ երաշխավորված բազմաթիվ միջազգային պայմանագրերով ու կոնվենցիաներով»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել