Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ըստ այդմ` մինչ այժմ պատվաստման միջին հանրապետական ցուցանիշը կազմել է 4.8 տոկոս, ըստ առանձին մարզերի` 2-9 տոկոս: Այս ընթացքում պատվաստված և ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել, ինչը բարձրացրել է պատվաստման հանդեպ վստահությունը:

Ըստ փորձագետների գնահատման` երկրում գործող իմունականխարգելման ծրագիրը լիարժեք է, իսկ ՄՊՊ պատվաստումների ներդրման գործընթացն իրականացվել է` ներառելով բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Միաժամանակ գնահատման ընթացքում պարզվել է, որ ՄՊՊ պատվաստումներում ընդգրկվածությունը շատ ցածր է` պայմանավորված նախապատվաստումային ժամանակահատվածում արդեն իսկ ձևավորված հակապատվաստումային կամպանիայի ակտիվ գործունեությամբ:

Մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումային գործընթացի բարելավման նպատակով փորձագետներն առաջարկներ են ներկայացրել, մասնավորապես, հասարակության շրջանում ՄՊՊ պատվաստանյութի արդյունավետության և արգանդի պարանոցի քաղցկեղի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործընթացի բարելավման նպատակով ընդգրկել բոլոր հնարավոր շահագրգիռ կառույցներին, ՄՊՊ-ին առնչվող տեղեկատվությունը տրամադրել` ելնելով գիտական և ապացուցողական բժշկության տեսանկյունից, ինչպես նաև ակտիվացնել «Իմունականխարգելման հարցերով հանրապետական փորձագիտական հանձնաժողով»-ի կողմից ՄՊՊ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշի բարձրացման ուղղությամբ միջոցառումները:

Պատվաստումը ներդրած երկրների հաջող փորձի ներկայացումն իր հերթին է վստահության ամրացման հիմք հանդիսանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել