Ասում են, թե առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտա ՀՔԾ ղեկավարն ու անվստահություն կհայտնվի ՀՀ գլխավոր դատախազին: Պաշտոնանկ կարվի նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: 

Պաշտոնանկու­թյունները պատճառաբանվում են թույլ տված լուրջ սխալներով, որոնք էլ առիթ են դարձել Փաշինյանի կառավարությունից հանրային մեծ հիասթափության: 

Մեր տե­ղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը «նշանակվելու» է ԵՊՀ-ի ռեկտոր, ԿԳ նա­խարարի պաշտոնն զբաղեցնելու է վերջի­նիս տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, որը վերջերս լուրջ «ձեռնամարտի» էր բռն­վել Ցեղասպանության թանգարանի նախ­կին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ: 

Հարց­մանն ի պատասխան, թե ասում էին Դուք եք դառնալու ԵՊՀ ռեկտոր, հիմա Դուք դառ­նում եք նախարար, Արայիկ Հարությունյա­նը՝ ԵՊՀ ռեկտոր, փոխնախարար Հովհան­նես Հովաննիսյանն ասաց. «Չկա նման բան և չի կարող լինել»: Տեսնենք»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել