Factor.am-ը գրում է.

Factor.am-ի խմբագրություն է դիմել «Սասնա ծռեր» խմբի գործով ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանը, որը ՊՊԾ գնդի գրավման օրերին վիրավորում էր ստացել և վիրահատության ենթարկվել։ Նա մասնավորապես մեզ ասաց, որ ներկա եղել է ՊՊԾ գնդի գրավման առաջին օրը մահացած ոստիկան, գնդապետ Արթուր Վանոյանի մահվան դեպքին։

Այս հանգամանքը, ըստ նրա, դեռևս դատարանում հրապարակված չէ։

Նշենք, որ Վանոյանի սպանության մեջ է մեղադրվում «Սասնա ծռեր» խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը, որին բացի այս սպանությունը, մեղսագրվում է ևս մեկ ոստիկանի մահ։ Ի դեպ, ըստ դատաբժշկական փորձաքննության, մահացած ոստիկան Արթուր Վանոյանի մարմնի վրա, բացի հրազենային վնասվածից, առկա են եղել նաև բութ առարկայով հասցված վնասվածքներ: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել