«Արթուր Վանոյանի մահվան դեպքին ես էլ եմ ներկա եղել»․ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալն այլևս չի ցանկանում, որ իր անունը կապեն «Սասնա ծռերի» հետ (Video)


19:50 , 17 սեպտեմբեր, 2018

Factor.am-ը գրում է.

Factor.am-ի խմբագրություն է դիմել «Սասնա ծռեր» խմբի գործով ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանը, որը ՊՊԾ գնդի գրավման օրերին վիրավորում էր ստացել և վիրահատության ենթարկվել։ Նա մասնավորապես մեզ ասաց, որ ներկա եղել է ՊՊԾ գնդի գրավման առաջին օրը մահացած ոստիկան, գնդապետ Արթուր Վանոյանի մահվան դեպքին։

Այս հանգամանքը, ըստ նրա, դեռևս դատարանում հրապարակված չէ։

Նշենք, որ Վանոյանի սպանության մեջ է մեղադրվում «Սասնա ծռեր» խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը, որին բացի այս սպանությունը, մեղսագրվում է ևս մեկ ոստիկանի մահ։ Ի դեպ, ըստ դատաբժշկական փորձաքննության, մահացած ոստիկան Արթուր Վանոյանի մարմնի վրա, բացի հրազենային վնասվածից, առկա են եղել նաև բութ առարկայով հասցված վնասվածքներ: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։