Yerkir.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ է դրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի՝ 1997թ. ստորագրված Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագրի դադարեցման մասին որոշումը: Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը. հայտնում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն պետք է իրազեկի ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպությունների պայմանագիրը դադարեցնելու` Ուկրաինայի ցանկության և դրա դադարեցման հիմքերի մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել