Tert.am-ը գրում է.

«Իգլայի» հայտնի գործով մեղադրյալ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով գրավի դիմաց ազատ էր արձակվել, համաձայնեց պատասխանել Tert.am-ի մի քանի հարցերի, որոնք առնչվում են Երևանի քաղաքապետի ընտրություններին, ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսմանը և այլն:

-Պարո՛ն Բաբայան, սեպտեմբերի 23-ին Երևանում քաղաքապետի ընտրություններ են, մրցակցում է 12 քաղաքական ուժ: Ձեր կողմնակիցներին կոչ անելո՞ւ եք, թե 12-ից ո՞ր  քաղաքական ուժին ձայն տան:

-Ես չեմ զբաղվում դրանով: Եթե քաղաքական դաշտում չկամ, քաղաքական ուժ չեմ,  ինչո՞ւ պետք է նման կոչ անեմ:

-Բայց մոտ 10 օր առաջ, երբ մամուլում գրվեց Ձեր պարտատերերի մասին, Ձեր գրասենյակն ակնարկեց քաղաքական պատվերի մասին:

-Երբ դուրս գամ քաղաքական դաշտ, այդ մասին կհայտարարեմ:

-Ամեն դեպքում, Երևանի ավագանու ընտրություններին…

-Ես ստեղ չեմ լինելու, Ղարաբաղում եմ լինելու:

-Իսկ ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելո՞ւ եք:

-ԱԺ ընտրություններին անպայման մասնակցելու եմ:

-Ի՞նչ կերպ, նոր կուսակցություն՝ քաղաքական ո՞ւժ եք ստեղծելու:

-Հետո կխոսենք այդ մասին:

-Վստահ եք, որ ԱԺ  արտահերթ ընտրություններ լինելու են:

-Բայց ինչո՞ւ չպետք է վստահ լինենք, որ լինելու են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել