Tert.am-ը գրում է.

Տնտեսագետ, «Առաքելություն» կուսակցության անդամ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին ամիսներին թանկացումներ չեն գրանցվել, առավել ևս՝ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալներն այլ բան են ասում. ընդհանուր սպառողական գների ինդեքսը անկում է ապրել նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ:

«Կարող է՝ ինչ-որ գյուղատնտեսական ապրանք, ինչ-որ բանջարեղեն կամ միրգ 200 դրամի փոխարեն դառնա երեք հարյուր դրամ, սակայն դա չի նշանակում, որ կյանքը թանկացել է, քանի որ հասարակության սպառման մեջ այդ ապրանքատեսակը շատ փոքր գումար է կազմում»,- ասաց նա:

Նա նշեց, որ կան ոլորտներ, որտեղ հնարավոր է որոշակի բարձրացումներ լինեն, և այդ ապրանքները զգայունություն են առաջացնում հասարակության մոտ, քանի որ դրանք  քանակական առումով ավելի շատ են գնում, սակայն մյուս կողմից պետք է նշել, որ նախկինում տեղի ունեցող անհարկի թանկացումները, մոնոպոլ դիրքի չարաշահումները այլևս Հայաստանում չկան, համապատասխան մարմիններն իրականացնում են պատշաճ վերահսկողություն, որպեսզի անհարկի թանկացումեր չլինեն:

«Իհարկե, տնտեսության մեջ դեռևս առկա են որոշակի խնդիրներ, որոնք ամբողջովին հնարավորություն չեն տալիս ունենալ այնպիսի մրցակցային դաշտ, որը կբերի գների ավելի նվազմանը, սակայն ներկայումս չկա կոռուպցիա, չկա հովանավորչություն, արտոնյալ կարգավիճակ ունեցողներ, և ցանկացած ոք կարող է ազատ ձեռնարկատիրությամբ զբաղվել»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել